15:46
Նախարար․ «Ընդդիմությունն իրավունք չունի փոխել կառավարության ծրագիրը»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, թե համակարծիք չէ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հնչեցրած տեսակետի հետ։ Վերջինը նշել էր, թե առանց խորհրդարանական ուժերի հետ նախապես քննարկելու՝ կառավարության ծրագիրը խորհրդարան ներկայացնելն անհարգալից վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ։
«Ես վստահ չեմ, որ այդպիսի կարգավորում կա, որը դա պարտադիր է դարձնում: Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է։ Բայց դրանից հետևություն անել, որ արհամարհանք կա, կարծում եմ, առնվազն չափազանցված է:
Ես՝ որպես կառավարության անդամ, չունեմ որևէ մոտիվացիա ոչ հարգալից կամ արհամարհական վերաբերմունք ունենալ որևէ պատգամավորի նկատմամբ՝ անկախ նրա քաղաքական հայացքներից
»,- ասել է նախարարը։
Ինչ վերբերում է ԱԺ-ի կողմից կառավարության ծրագրում փոփոխություններ անելուն, նախարարն ասաց․ «Հիշենք, որ խոսքը վերաբերում է կառավարության ծրագրին, որի քաղաքական պատասխանատուն կառավարություն է։ Ընդդիմությունն իրավունք չունի փոխել կառավարության ծրագիր, բայց դրա համար պատասխանատու լինի կառավարությունը։ Ծրագրի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի, բայց ոչ այն փոխելու»։
Ջանջուղազյանը նշեց, թե չի հասկանում այն քննադատությունը, թե հստակ չէ՝ ով է գրել կառավարության ծրագիրը։ Ըստ նրա՝ կառավարությունը հավաքական մարմին է, գործնականում բոլորը ներգրավված են եղել ծրագիրը կազմելու մեջ։
 

Просмотров: 491 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ատոմ Ջանջուղազյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0