12:31
Նախարար․ «Բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել․․․»

Վրաստանում վթարված մեքենայի վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Գրառման մեջ ասված է.

«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։

Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։

Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 716 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արսեն Թորոսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0