13:03 Նախագահը Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրել է դատախազության պաշտոնյաներին | |
|
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ երկու աշխատակցի պետական պարգևով՝ Մխիթար Գոշ մեդալով պարգևատրելու մասին։ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝ Եղիազար Վլադիմիրի ԱՎԱԳՅԱՆԻՆ Արսեն Վիգենի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |