15:42
Նախագահը հանդիպել է Ջոն Թորնհիլի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Financial Times» միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը:

Ջոն Թորնհիլն ասել է, որ մեծապես տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ ու հարուստ մշակույթով, որին ծանոթացել է այցելելով պատմամշակութային վայրեր:

Հանրապետության նախագահը և Ջոն Թորնհիլը խոսել են մեր երկրի անցյալի ու ապագայի, մասնավորապես՝ զարգացման նոր ուղիների ու նորարարությունների մասին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենի հիմքը կրթությունն է, եւ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր:

Просмотров: 452 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Financial Times | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0