23:15 ՆԱՍԱ-ն նախատեսում է Մարս արշավախումբ ուղարկել | |
|
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական արածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը հայտնել է, որ դեպի Մարս արշավախմբի թռիչքը հնարավոր է իրականացնել 2030-ական թվականների կեսերին: «Նախնական ժամկետ ընտրված է 2030-ական թվականների կեսերը: Մեծ աշխատանք է սպասվում»,- ասել է Բրայդենսթայնը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախքան այս քայլի իրագործումը, ՆԱՍԱ-ի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ կլինի տեխնոլոգիաները փորձարկել Լուսնի վրա, այնուհետև զարգացնել դրանք, որպեսզի հետագայում դրանք հնարավոր լինի օգտագործել Մարսի վրա: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |