23:30
NASA-ն Լուսինը կհետազոտի արտասահմանյան գործընկերների հետ

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական ազգային վարչությունը (NASA) մտադիր է «խաղադրույք կատարել» օտարերկրյա կառավարական գործընկերների և ԱՄՆ-ի մասնավոր հատվածի հետ համագործակցության վրա` հետագա աշխատանքի պլանների իրագործման համար, ներառյալ Լուսնի «հետախուզումը», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «NASA»-ի ղեկավարած ծրագրերի գծով նոր փոխտնօրեն Քեթի Լիդերսի խոսքը։

«Ես նորից կրկնում եմ, որ արտաքին տարածքի ուսումնասիրությունը թիմային մարզաձև է», - ասել է նա։

«NASA»- ի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ միայնակ գնալ «խորքային տարածություններն» ուսումնասիրելու։

«Տիեզերքը հսկայական է, և մեր թիմում տեղ կա բոլոր խաղացողների համար: Արեգակնային համակարգում մարդու ներկայության ընդլայնումը կախված է համատեղ ջանքերից, որոնք ազդում են բոլոր ասպեկտների վրա` կապի արբանյակային ցանցերի ստեղծումից և գործողությունից մինչև բժշկության ոլորտում հետազոտություններ, և տիեզերագնացների աշխատանքային պայմանների ապահովում»,- նշել է նա։

Категория: Science News | Просмотров: 515 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: NASA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0