23:00 NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերը | |
|
NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերի տեսագրությունը, որը նկարահանել է ամերիկյան Curiosity մարսագնացը: Հայտնել է տիեզերական գործակալության պաշտոնական կայքը: Նշվում է, որ մարսագնացն իջել է Վերա Ռուբինի կատարից, որը գտնվում է էլոիդ լեռան վրա՝ Մարսի Գեյլի խառնարանի կենտրոնական բարձրակետին՝ ավելի քան մեկ տարվա հետազոտություններից հետո: Հեռանալուց առաջ մարսագնացը նկարահանել է Rock Hall գագաթնակետին դրա վերջին հորատման շրջանի 360-աստիճանանոց համայնապատկերը: Տիեզերական գործակալությունը տեսանյութը մոնտաժել է այն համայնապատկերի հիման վրա, որը մարսագնացը նկարահանել է դեկտեմբերի 19-ին: Curiosity-ն 2012 թվականին վայրէջք է կատարել Մարսի Գեյլի խառնարանի շրջանում, որտեղ լավ են երևում մարսյան գրունտի խորքային շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |