23:30
ՆԱՍԱ-ն հայտնել է Opportunity մարսագնացի 15-ամյա առաքելության ավարտի մասին

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը հայտնել է, որ 2004 թվականին Մարս ուղարկված Opportunity մարսագնացի առաքելությունն ավարտված է, փոխանցում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ ի սկզբանե Opportunity-ն կարմիր մոլորակի վրա պետք է աշխատեր ընդամենը երեք ամիս, սակայն մարսագնացի առաքելությունը պաշտոնապես ավարտին է հասել միայն 15 տարի անց:

Մարսագնացի հետ կապը կորել է անցյալ տարվա փոշոտ փոթորկից հետո, իսկ փետրվարի 13-ին հայտարարվել է սարքի «մահվան» մասին: Նշվում է, որ հենց Opportunity մարսագնացի շնորհիվ է հաջողվել ստանալ փաստեր, որոնք ապացուցում են, որ հնագույն Մարսի վրա կարող էր կյանք լինել:

Категория: Science News | Просмотров: 612 | Добавил: Moder-003 | Теги: Տիեզերք | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0