23:00
NASA-ն հայտարարել է Լուսնի վրա ջրի առկայության մասին

NASA-ն առաջին անգամ հաստատել է Լուսնի արևոտ կողմում ջրի առկայությունը։ Այս մասին Twitter- ում հայտարարել է ԱՄՆ աերոտիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Ջիմ Բրայդենշտայնը: Այս հայտնագործությունն ապացուցում է, որ ջուրը կարող է բաշխվել լուսնի ամբողջ մակերեսով և ոչ միայն դրա ստվերածածկ տարածքներում:

«SOFIA աստղադիտակից ստացված տվյալների շնորհիվ մենք առաջին անգամ կարող ենք հաստատել ջրի առկայությունը Լուսնի արևային կողմում: Մենք դեռ չգիտենք՝ կարո՞ղ ենք դա օգտագործել որպես ռեսուրս: Լուսնի վրա ջուր գտնելը մեր «Արտեմիս» հետազոտական ​​ծրագրերի բանալին է»,-ասել է Բրիդենշտայնը։

Категория: Science News | Просмотров: 273 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: NASA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0