|
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է, «Հաբբլ» աստղադիտակով արված, Հերկուլեսի համաստեղությունում երկու բախվող գալակտիկաների լուսանկարը։
ՆԱՍԱ-ի կայքը փոխանցում է, որ խոսքը Երկրից 230 լուսային տարի հեռավորության վրա գտնվող NGC 6052 անվամբ օբյեկտի մասին է։ Այն 1784թ.-ին հայտնաբերել է անգլիացի աստղագետ Ուիլյամ Գերշելը: Իր ոչ սովորական տեսքի պատճառով երկնային օբյեկտը նկարագրվել էր որպես «անկանոն» գալակտիկա։ Հետագա ուսումնասիրությունները, սակայն, փաստեցին, որ այն իրականում կազմված է բախման երկարատև գործընթացի մեջ գտնվող երկու տարբեր գալակտիկաներից:
|