23:30
NASA-ն 2023թ․ առաջին ամերիկյան լուսնագնացը կուղարկի Երկրի արբանյակի վրա

NASA-ի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ մտադիր են ստեղծել և 2023թ․ Երկրի արբանյակի վրա ուղարկել առաջին ամերիկյան լուսնագնացը՝ հայտնում է Space.com-ը։

Տիեզերքի յուրացումը և մարդու վերադարձը Լուսին 2016թ․ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո դարձել է NASA-ի գլխավոր խնդիրներից մեկը։ Ինքը՝ նախագահը, և NASA-ի ապագա կառավարիչ Ջիմ Բրայդենսթինը հաճախ են խոսում Լուսնի ուղեծրում կայան կառուցելու, այնտեղ վայրէջք կատարելու և «մշտական ենթակառուցվածք» ստեղծելու մասին։

Այս ծրագրերի իրականացման առաջին քայլը դարձել է NASA-ի և առաջատար ինը տիեզերական սթարթափների  ու խոշոր ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը, որը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Դրա շրջանակներում ԱՄՆ աերոտիեզերական գործակալությունը արդեն առաջիկա տարիներին իր սարքերը Լուսին ուղարկելիս կարող է օգտվել նրանց ծառայություններից։

Категория: Science News | Просмотров: 1414 | Добавил: armenlur | Теги: Լուսին, NASA, լուսնագնաց | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0