12:09 Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստարան է խնդրել | |
|
Hayeli.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ է ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս Պրահայից քաղաքական ապաստարան է խնդրել: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են: Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |