13:39
Նապոլեոն Ազիզյան․ Ծառուկյանն ասաց գրի, ես էլ գրեցի․ Lragir.am

Lragir.am-ը զրուցել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ։

-Պարոն Ազիզյան, նախօրեին ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԺ պատգամավորների նամակներն ուղղված Ծառուկյանին: Այնտեղ կա նաև Ձեր նամակը: Ինչպե՞ս եք գնահատում դա:

-Ես իրեն գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ քո հետ եղած ժամանակ, ես ամենաանբարոյական մարդն եմ: Հիմա էլ եմ ասում, ես երբեք չեմ դավաճանել իրեն:

-Ծառուկյա՞նն էր ստիպել, թե Դուք Ձեր ցանկությամբ եք գրել այդ նամակը:

-Ինձ ո՞վ կարող է ստիպել։ Պարզապես իրենք իմ մասին ուրիշ կարծիքի էին՝ մտածելով, որ ես ուրիշ թևից եմ: Ես էլ ասել եմ՝ ես էդ մարդը չեմ, որ մեկի կողքը լինեմ ու դավաճանեմ, ես այդպիսի խառնվածք չունեմ:

-Փաստորեն հավատարմության երդում է Ծառուկյանը պահանջել Ձեզնից:

-Դե հա, որ վաղը հանկարծ մի բան լինի, ընկերություն է, բան է, ասի՝ տեսեք, ինչ է գրել, հիմա էլ իմ նկատմամբ տենց վատ բաներ է անում: Մտածում էր, որ ես կարող է վատ բաներ անեմ, բայց ես էդ մարդը չեմ: Ես կյանքում իմ ասածը չեմ դրժում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Категория: Հարցազրույց | Просмотров: 2263 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Նապոլեոն Ազիզյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0