10:39
Նաիրա Զոհրաբյանին արգելել են հանդիպել կալանավորին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ցանկանում էր հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էր ստանում։

«Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին և խոսելու ժամանակ չուներ: Ներկայացրեցի, որ կալանավորը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն և ես պետք է իրեն այցելեմ: Առաջարկեց, որ կալանավորի պաշտպաները միջնորդություն գրեն և իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե` ոչ:

Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ: Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետեւ նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել և ոչ այն պատճառով, որ հացադուլ էր հայտարել, այլ իր հիվանդության պատճառով և նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:

Արթուրը այլևս սայլակի վրա է տեղաշարժվում և հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն: Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տևական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որևէ մեկը չէր արձագանքում»։

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 584 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Նաիրա Զոհրաբյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0