09:56 Նաիրա Զոհրաբյան. «Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել» | |
|
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Փաստորեն, Ալիեւը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է: Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը: Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիս է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիեւին»։ Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիևի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |