10:50 Նաիրա Զոհրաբյան․ «Ժամ առաջ մեր հայրենակիցներին պիտի տեղափոխել Հայաստան» | |
|
ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Լարսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրի մասին ու իշխանություններին կոչ անում օդանավով կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան։ «Քիչ առաջ ինձ զանգահարեցին օգոստոսի 30-ից Վերին Լարսի անցակետում մնացած մեր հայրենակիցները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հասնել Հայաստան: Կանայք, երեխաներ, բոլորը մեկ շաբաթ է ապրում են փողոցում, քնում են մեքենաների մեջ և արդեն ունեն նաև սննդի խնդիր: Արմեն Ավագյանը, ով ևս այս պահին Լարսի անցակետում է, ասաց, որ սնունդով այսօր իրենց ապահովել է Վլադիկավկազի հայկական եկեղեցու հոգևոր հովիվը: Արմենը փոխանցեց նաև, որ Հայաստանի իշխանությունների հանձնարարականով իրենց է հանդիպել Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն ու առաջարկել ինքնաթիռի տոմս գնել և օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան: Իսկ երբ օրերով Լարսում մնացած մեր հայրենակիցները, որոնց մի մասը Ռուսաստանում կորցրել է աշխատանքն ու այդ պատճառով է ընտանիքի հետ վերադառնում հայրենիք, ասել են գումար չունենք, Թանանյանը ևս մեկ «օպտիմալ» լուծում է առաջարկել` «դիմեք ձեր ազգականներին թող տոմս առնեն»: Հիմա ասածս ինչ է: Մեր հայրենակիցները ծանր վիճակում են, քնում են անցակետում, նրանց մի մասը այս պահին գտնվում է Լարսից 10 կիլոմետր այն կողմ գտնվող Չմի գյուղում, մյուսները շարունակում են մեքենաների մեջ մնալ, հիմա այս մարդկանց խնդիրը ո՞վ պիտի լուծի: Չգիտես ինչու՝ ինձ թվում է, որ մեր պետությունն է այն սուբյեկտը, ով պիտի լուծի ու լուծումը չպիտի լինի՝ «հարուստ բարեկամ գտեք թող ձեր համար ինքնաթիռի տոմս առնի» վերսիան։ Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է օրերով փողոցում մնալ, քնել մեքենաների մեջ, ունենալ այլևս սննդի խնդիր և չիմանալ, թե ո՞վ է լուծելու իրենց խնդիրը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |