19:45 Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով | |
|
«Ռոման» շարունակում է պատրաստվել Ա Սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ առաջիկա հանդիպմանը: Թիմի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ այսօր մարզում են անցկացրել Տրիգորիայի մարզաբազայում: Il Romanista-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Հիշեցնենք՝ 32-ամյա հայ ֆուտբոլիստը սրունքի վնասվածք ունի: Ակնկալվում է, որ նա պատրաստ կլինի «Այաքսի» դեմ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |