16:54
Մրայա Քերին իր հայազգի օգնականից 3 մլն դոլար փոխհատուցում է պահանջում

Lent.ru-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ երգչուհի Մրայա Քերին դատի է տվել իր նախկին օգնական Լիանա Ազարյանին։

Ըստ երգչուհու՝ Ազարյանը «ինտիմ» բնույթի մի շարք գաղտնի տեսագրություններ է արել: Նա ընկերների շրջանում տարածել է տեսանյութերը և շանտաժի ենթարկել երգչուհուն՝ սպառնալով իրեն աշխատանքից ազատելու դեպքում հրապարակել դրանք:

Երգչուհին օգնականի լռության դիմաց տարեկան 327 հազար դոլար է վճարել։  2017թ.-ին Քերին իր օգնականին ազատել է աշխատանքից, սակայն, վերջինը շարունակել է շանտաժը՝ պահանջելով 8 մլն դոլար։

Որպես բարոյական վնասի փոխհատութցում՝ Քերին Լիանա Ազարյանից  3 մլն դոլար է պահանջում:

Категория: Հայեր | Просмотров: 610 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Live style, հայեր, Մրայա Քերի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0