22:00 Մոսկվայի դինոզավրերի թանգարանը | |
|
Մոսկվայի դինոզավրերի թանգարանը աշխարհի ամենախոշոր բնապատմական թանգարաններից մեկն է: Թանգարանի պատմությունը սկիզբ է առել դեռևս Կունստկամերայի ժամանակներից, երբ այստեղ հավաքվում էին հնագույն կենդանիների կմախքներ, այդ թվում՝ դինոզավրերի մնացորդներ: Թանգարանը զբաղեցնում է 5000 քառ. կմ տարածք: Այն ունի վեց սրահ: Թանգարանում ցուցադրվում են դինոզավրերի կմախքներ, որոնք մեծ արժեք են ներկայացնում համաշխարհային պատմության համար: Ամեն ինչ սկսվում է մուտքի սրահից՝ այն առաջինն է։ Հենց մուտքի մոտից կարելի է դիտել մամոնտի կմախքը, որը հայտնաբերվել է 1842 թվականին Սիբիրի թերակղզում, իսկ հետո արդեն տեղափոխվել է թանգարան։ Ապա գալիս է դոկոմբրիայի ու նոր պալեոզոյի շրջանի սրահը, որտեղ կարելի է տեսնել հին օրգանիզմների հետքերով հսկայական սալահատակը։ Այս սրահում կարելի է գտնել ժամանակին Մոսկվայի շրջանում բնակություն հաստատած սողունների հավաքածուն։ Այստեղ կարելի է տեսնել նաև մարդասպան-բույսերի կմախքները, որոնք հայտնաբերվել են Պերմում՝ 1950-ականներին։ Թանգարանի մեզոզոյան դարաշրջանի սրահն ամենահետաքրքիրներից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել դինոզավրերի կմախքներ, որոնք հայտնաբերվել են Մոնղոլիայում։ Այս սրահը հայտնի է նաև իր խոշոր ցուցանմուշի՝ դիպլոդոկի կմախքի շնորհիվ, որը Նիկոլայ 2-րդին են նվիրել 1913 թվականին։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |