|
Խոսքի արժեքի ընկալումը մեզանում հետևողականորեն աղճատվում է։ Այսօր խոսում են բոլորը։ Խոսում են ամեն ինչից։ Ամպագորգոռ բառերով, աստվածաշնչյան մեջբերումներով, պաթոսախառը ձևակերպումներով՝ անդադար խոսում են․․․
Ինչ որ կերպ կարել է այս աղմուկը անտեսել, չլսելու դնել, բայց հաճախ խոսում են այնպիսիները, որոնց արտաբերած ամեն մի բառ նյարդայնացնում է։ Ցանկացածին հունից կհանի անբարայոկանի դատախրատական ճառը բարոյականության մասին։ Կամ ասենք, մոլագար մարդասպանի գնահատականը կյանքի արժեքի մասին․․․
Այդպիսիք բոլոր ժամանակներում եղել են։ Բայց տպավորություն է, թե մեզանում այս զզվելի երևույթը թափ է հավաքում։
Պատգամավոր, որը հնարավոր բոլոր ձևերով խուսափել է բանակում ծառայելուց, այսօր բանակի վերաբերյալ թեզեր է առաջ քաշում։ Հոգեկան առողջության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող «մասնագետը» անառողջ հասարակության մասին է փիլիսոփայում։
Տիպիկ օրինակ․ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս իրական արժեհամակարգի վերաբերյալ հուզական դատողություններով։ Պատկերացնո՞ւմ եք՝ իրական արժեքներից խոսում է մեկը, ով սիրահատել է մտերիմ ընկերոջ կնոջը։ Սիրահետելը զուսպ է ասված։ Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկության պատճառ դարձած այս դեպքը հնարավորինս փորձվեց մոռացության մատնել։ Հասկանալի է՝ զզվելի երևույթ է։
Եղան հրապարակումներ, ներկայացվեց տեղի ունեցածը ու թվում էր, թե նախկին չինովնիկ «Դոն Ժուանը» առնվազն պետք է գետինը մտնի․․․
Բայց մեր իրականությունն ուրիշ է։ Արի ու տես, որ նա ոչ միայն չի կորել, այլև պարբերաբար հիշեցնում է իր մասին։
Ժամանակը ամեն ինչի և ամեն մեկի գնահատականը տալիս է։ Սակայն, կան այնպիսի «պերսոնաժներ», որոնք հանրային կյանքում մեկընդմիշտ պետք է մոռացության մատնվեն։ Եվ դա առաջին հերթին բխում է հենց նրանց շահերից։
Ի հայտ գալու ձեր ամեն մի փորձ՝ սեփական կեղտոտ սպիտակեղենը ի ցույց դնել է։
Իսկ այն իրականում կեղտոտ է․․․
Ա․ Գալստյան
|