11:05
Մնացական Ուռուսյանը դիմել է դատարան

Ջրաշեն գյուղի բնակիչ Մնացական Ուռուսյանն, ով օրերս մեկնել է ԱՄՆ, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ստահոդ լուրերի տարածման համար դիմել է դատարան։ Գրառման մեջ ասված է․
«Սիրելի լրագրողներ, վերջերս նկատել եմ, որ ձեզանից շատերի ուշադրության կենտրոնում եմ գտնվում։ Խոստանում եմ՝ Ամերիկայից ժամանելու հաջորդ օրն իսկ կտամ մամուլի ասուլիս ու կպատասխանեմ բոլորիդ անհանգստացնող հարցերին։
Հուսամ՝ հանդիպմանը անպայման ներկա կգտնվեն Hraparak.am-ի, «Ժողովուրդ» օրաթերթի, «Ազատություն ռադիոկայան»-ի և Socialmedia.am-ի ներկայացուցիչները։ Փետրվարի 19-ին կկայանա դատավարություն։
Դատի եմ տվել իմ մասին զրպարտության և իմ կրթության վերաբերյալ ստահոդ լուրերի համար»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 614 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մնացական Ուռուսյան, հերքում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0