11:44
Միլանում Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերը» հատուկ ծառայություններից է

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հանդիպել Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Համայնքի հետ հանդիպման ժամանակ եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր:  Նա նշել է, որ խաղաղություն է ուզում. «Ազատեք մեր  հայրենիքը, որ ես  կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագաքնել է. «Փաստ է, որ դուք լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Դա չէր լինի հնարավոր, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»:

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը  սոցկայքի իր էջում գրել է. «Ադրբեջանցի այսպես կոչված բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր գոնե բաց աղբյուրներից օգտվել... Ոչ հետախուզական ռեսուրսներ էր պետք օգտագործել, ոչ էլ արտաքին հետախուզության հնարավորությունները։ Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում «բլոգեր» Աթա Աբդուլաևը և կոնկրետ որ ծառայության հրահանգով է հայտնվել Իտալիայում։

Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու։
Գոնե դրան դեմքով ճանաչու՞մ եք»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 469 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: բլոգեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0