19:00
Միջավայր

Սիմոն Սիմոնյանը մտավ ոստիկանատուն և հերթապահ ոստիկանին ասաց.

- Ես Սիմոն Սիմոնյանն եմ, մեկ ժամ առաջ սպանել եմ կնոջս, դիակը կտրատել, լցրել ճամպրուկն ու նետել աղբանոցը։
- Լյո,- ասաց հերթապահ ոստիկանը։
- Ես Սիմոն Սիմոնյանն եմ,- նորից ասաց Սիմոն Սիմոնյանը,- մեկ ժամ առաջ սպանել եմ կնոջս, դիակը կտրատել, լցրել ճամպրուկն ու...
- Լյոմբ,- ընդհատեց նրան հերթապահ ոստիկանը։ 
- Ես Սիմոն Սիմոնյանն եմ,- կրկնեց Սիմոն Սիմոնյանը,- մեկ ժամ առաջ սպանել եմ կնոջս...
- Լյոմբռ,- կրկին ընդհատեց նրան հերթապահ ոստիկանը։
- Ես Սիմոն Սիմոնյանն եմ, մեկ ժամ առաջ...,- ուզում էր ասել Սիմոն Սիմոնյանը, բայց այստեղ հերթապահ ոստիկանը ձգվեց հասակով մեկ, ողջ թոքերով ներքաշեց միջավայրի օդը և ասաց.
- Լյոմբռռռռռռռռռռռռռռռռռռռռռռդ։
Սիմոն Սիմոնյանն արտասվեց և կախեց աչքերը։

Լավ մարդ է Սիմոն Սիմոնյանը, բայց ամեն հասարակ բանից շատ շուտ հուզվում է։

Արմեն ֆոն Գևորգյան

Категория: Մտորման համար | Просмотров: 892 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արմեն ֆոն Գևորգյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0