21:45
Միհրան Հակոբյան. Գործ կարողներից ոչ մեկ չի պլստալու

ԴԱՀԿ-ի նախկին պետին Ռուսաստանը քաղաքական ապաստան չի տրամադրել: Տեղի է ունեցել ավելի հետաքրքիր մի բան. ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել է արտահանձնել՝ հղում անելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիային: Փորձենք հասկանալ, թե սա ինչ է նշանակում:

Քաղաքական ապաստան տրամադրելը նշանակում է, որ իրավական առումով ճիշտ եք, բայց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և քաղաքական որոշմամբ չենք արտահանձնում: Իսկ այս դեմքում Կոնվենցիայի վրա հղում անելով՝ ՌԴ գլխավոր դատախազությունը ՀՀ գլխավոր դատախազությանն ասում է՝ ձեր արածն իրավաբանության հետ կապ չունի, դուք գործ եք կարել, ձեր հետապնդումը ապօրինի է և հենց այդ պատճառով չենք արտահանձնում:

Երևի կհիշեք, օրեր առաջ դատախազության, քննչականի ու հատուկ քննչականի քաղաքական պատվերով գործ կարողներին զգուշացրել էի՝ հետևներիցդ գալու են՝ հատ-հատ ու անվանական: Այ սա դրա ամենավառ ապացույցն է: Ձեզ արդեն ձեր հյուսիսի գործընկերներն են օրենքից ու իրավաբանությունից դուրս հռչակում, փաստացի՝ անգրագետ հռչակում: Այլևս կասկածից վեր է, որ գործ կարողներից ոչ մեկ չի պլստալու, ուստի լավ կանեն ժողովրդի վարչապետի բառապաշարով ասած՝ էս գլխից բալանդ ուտելուն սովորեն:

Միհրան Հակոբյան

Категория: Տեսանկյուն | Просмотров: 455 | Добавил: armenlur | Теги: Միհրան Հակոբյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0