20:30 ՄԻԵԴ-ը հրապարակել է «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը | |
|
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի մայիսի 16-ին հրապարակել է «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում: Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը, մերժելով դիմումատուի պնդումները, գտել է, որ միջամտությունը դիմումատուի սեփականության իրավունքին իրականացվել է օրենքի հիման վրա, սակայն չի հետապնդել հանրային շահ: Դիմումատուն պահանջել է 104,061,598 դրամ փոխհատուցում նյութական վնասի, 5 հազար եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի և 4,056,411 դրամ՝ կատարված ծախսերի և ծախքերի համար: Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 133,958 եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 3 հազար եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |