16:00
Microsoft-ը Windows-ի նոր տարբերակը կներկայացնի հունիսի 24-ին

Microsoft ընկերությունը Windows-ի նոր տարբերակը կազդարարի հունիսի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg գործակալությունը:

Շնորհանդեսի ժամանակ հանդես կգան Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան եւ արտադրության գծով գլխավոր տնօրեն Փանոս Փանայը:

Նոր ծրագրային ապահովումը (ԾԱ) կներառի ինտերֆեյսի դիզայնի փոփոխություններ, լրացուցիչ հնարավորություններ Windows app store-ի միջոցով ստեղծողների եւ մշակողների համար, ինչպես նաեւ օգտատերերի եւ ընկերությունների միջեւ կապերի ստեղծման ավելի դյուրին միջոցներ:

Սկզբում ԾԱ-ն կտարածվի Windows-ի այն թեստերի շրջանում, որոնք շնորհանդեսից հետո նոր արտադրանքների թեստավորման են բաժանորդագրվում:

Պաշտոնական թողարկումը պլանավորված Է աշնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Категория: Network News | Просмотров: 209 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Windows | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0