23:00 Microsoft-ը Երկրի էկոլոգիայի պաշտպանության համար ինտելեկտուալ հարթակ է թողարկել | |
|
Microsoft ընկերությունը թողարկել է «Մոլորակային համակարգիչ» արհեստական բանականության հիման վրա հարթակը։ Այն հնարավորություն կընձեռի հետեւել Երկրի էկոհամակարգի փոփոխություններին։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդարգրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մոլորակային համակարգիչն» իրենից ներկայացնում է Microsoft Azure «ամպի» հիմքի վրա ստեղծված հարթակ, որը վերլուծում է տվյալների հսկայական քանակ տարբեր աղբյուրներից։ Այդ տեղեկատվությունը թույլ է տալիս հետեւել էկոհամակարգի փոփոխություններին եւ ընդունել բնական պաշարների օգտագործման ավելի ռացիոնալ որոշումներ։ Օրինակ՝ հետևել անտառների չափսերի փոփոխություններին, գնահատել ջրհեղեղների ռիսկերը եւ այլն, ասվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |