22:45 Microsoft-ը Android-ով աշխատող ծալովի հեռախոս է ներկայացրել | |
|
Ամերիկան Microsoft ընկերությունը հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել Է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաեւ կարելի Է կիրառել որպես պլանշետ: Շնորհանդեսը հեռարձակվել Է նրա պաշտոնական կայքով: Սմարթֆոնը նախատեսված Է Android օպերացիոն համակարգի համար: Սմարթֆոնն ունի երկու Էկրան՝ յուրաքանչյուրը 5,6 դյույմ անկյունագծով: Բացված վիճակում սարքը կարելի Է կիրառել որպես պլանշետային համակարգիչ՝ 8,3 դյույմ անկյունագծով Էկրանով: Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում Է գրպանի մեջ: Ինչպես ցուցադրվել Է մամուլի ասուլիսում, երկու Էկրաններն Էլ կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը: Surface Duo-ն մշակելիս որպես Microsoft-ի գործընկեր հանդես Է եկել Google ընկերությունը: Սարքի օգնությամբ կարելի կլինի կիրառել այն հավելվածները, որոնք հասանելի են Google play ցանցային խանութում:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |