22:45
Microsoft-ի ծրագրերը տուժել են ԱՄՆ-ում կիբերգրոհների արդյունքում

Microsoft ընկերությունը տուժել է ԱՄՆ կառավարության ցանցերի վրա զանգվածային կիբերհարձակումների արդյունքում, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ըստ դրանց՝ Microsoft-ի արտադրանքն օգտագործվել է այլ կառույցների վրա հետագա հարձակումների համար: Ներկայումս անհայտ է, թե քանի օգտվող է տուժել փչացած արտադրանքից: ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը շարունակում է հետաքննությունը:

Ավելի վաղ ամերիկյան հետախուզական գործակալությունները հայտնել էին, որ ԱՄՆ դաշնային կառավարության համակարգչային ցանցերը տևական ժամանակ կիբերհարձակումների են ենթարկվել:

 

Категория: Network News | Просмотров: 323 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Microsoft | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0