22:00 Միայնակ ճամփորդելու համար ամենանվտանգ երկրները | |
|
Սինգապուրը դարձել է միայնակ ճանապարհորդելու համար ամենաանվտանգ երկիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Lonelyplanet-ին: Միայնակ ճամփորդելու համար ամենաանվտանգ երկրների ցանկը կազմելու համար ամրագրման ծառայություններից մեկի փորձագետներն ուսումնասիրել են Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը և Gallup-ի Գլոբալ իրավական կարգի պահպանման մասին զեկույցը: Հետազոտողները հարցրել են 142 երկրների բնակիչներին՝ արդյոք նրանք ապահով են զգում իրենց, գիշերու՞մ են դրսում, արդյոք վստահու՞մ են տեղական ոստիկանությանը, երբևէ ենթարկվե՞լ են հարձաման: Պատասխանները վեր են ածվել միավորների, որոնք ձևավորել են յուրաքանչյուր երկրի համար իրավական կարգի պահպանման ինդեքսը: Սինգապուրը, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան և Ուզբեկստանը դարձել են միայնակ ճամփորդելու համար ամենաանվտանգ երկրները: Առաջին տասնյակում են նաև Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ինդոնեզիան և Դանիան: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |