15:29
Մի՛ վնասեք

ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։

Նախարարությունից հայտնում են, որ ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթեւեկության ժամանակ եւ անվտանգ են դարձնում այն։

«Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել եւ չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Просмотров: 508 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: սյուներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0