21:00
Մի վախեցեք հրաժարվել լավից՝ հանուն գերազանցի

Միլիարդատեր Ջոն Ռոքֆելերի խորհուրդներից.

1. Խնայիր փողերդ: Փնտրիր որտեղից կարելի է գտնել էժան կամ մեծածախ ապրանք: Նախապես կազմիր գնումների ցուցակ և գնիր միայն այն, ինչ կա ցուցակում:
2. Եթե դու քիչ փող ունես, ուրեմն պետք է բիզնես սկսես: Եթե փող ընդհանրապես չկա՝ պետք է բիզնես սկսես անհապաղ՝ հենց հիմա:
3. Դեպի հսկայական հարստություն ճանապարհն անցնում է պասիվ եկամուտի միջով: Եկամուտ, որն անընդհատ գալիս է՝ ձեր գործադրած ջանքերից անկախ:
4. Ստեղծիր պասիվ եկամտի աղբյուր և ապրիր քո հաճույքներով:
5. Շփվի՛ր: Փողը ձեզ գալիս է այլ մարդկանցից: Չշփվող մարդիկ չափազանց հազվադեպ են հարուստ լինում:

6. Ուսումնասիրիր հարուստ մարդկանց կենսագրությունն ու մտքերը:
7. Երազանքներ՝ դրանք ամենագլխավորն են քո կյանքում: Կարևոր է երազել և հավատալ, որ երազանքները իրականություն կդառնան:
8. Օգնիր մարդկանց: Ոչ փողի համար, այլ ամբողջ սրտով:
9. Մի՛; վախեցիր հրաժարվել լավից՝ հանուն գերազանցի:
10. Եթե Ձեր միակ նպատակը հարստանալն է՝ Դուք երբեք չեք հասնի դրան:

Категория: Մտորման համար | Просмотров: 957 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ջոն Ռոքֆելեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0