20:00
Մի քանի ցնորամիտներ ասում են, որ դեռ էրնեկ կտանք նախկիններին

Աչքովս մի քանի տեղ ընկավ` մի քանի ցնորամիտներ ասում են, որ դեռ էրնեկ կտանք նախկիններին:

  1. Ներկաները վրիպում են - նախկիները սպանում էին,
  2. Ներկաները ռեստորանում խաշ են ուտում - նրանք ռեստորանի մեջ փայ էին մտնում,
  3. Ներկաները կարող են իրենց թույլ տալ ցմահ ազատազրկվածի ազատման վերաբերյալ դիսկուրս - նախկինները մարդասպաններին պաշտոն էին տալիս,
  4. Ներկաների թիմում կան եզակի պատեհապաշտներ - նախկինների թիմում կային եզակի կարգին մարդիկ,
  5. Ներկաները մեդիային քննադատում են - նախկինները՝ կաշառում,
  6. Ներկաներն ասում են՝ ՀԴՄ խփեք - նախկիններն ունեին Արմեն Ավետիսյան և Գագիկ Խաչատրյան,
  7. Ներկաներն օպտիմալացնում են Սփյուռքի նախարարությունը - նախկիններն որտեղ սփյուռքահայ էին տեսնում, տեղում՝ ունեզրկում,
  8. Ներկաները քաղաքական հակառակորդներին քննադատում են - նախկիները՝ դարձնում հաճախորդ։
  9. Ներկաները բռնում-գրավով բաց թողնում - նախկիները կամ չէին բռնում, կամ էլ բռնում, բայց կաշառքով էին բաց թողում:
  10. Ներկաները Լֆիկին տվել են ստեղծագործելու և բիզնես-ոգեշնչման հնարավորություն - նախկինները Լֆիկին տվել էին մենաշնորհների իրավունք:

Էլի կա, բայց հավես չկա)

Արիս Վաղարշակյան

Категория: Տեսանկյուն | Просмотров: 549 | Добавил: armenlur | Теги: Արիս Վաղարշակյան, ներկաներ - նախկիններ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0