21:00 Մի քանի անխուսափելի ճշմարտություն. Կուրտ Վոնեգուտ | |
|
Ընդունեք մի քանի անխուսափելի ճշմարտություն. որ գները պիտի հար աճեն, որ քաղաքական գործիչները պիտի դավաճանեն իրենց կանանց, ու երբ դուք ծերանաք, երևակայության գիրկն եք ընկնելու, թե եղել եք երիտասարդ, թե գները եղել են ողջամիտ, իսկ քաղաքական գործիչները՝ ազնվաբարո, ու որ երեխաները հարգել են իրենց ծեր ծնողներին: *** *** *** *** *** Ամենից հետաքրքիր մարդիկ՝ իմ ճանաչածներից, 22 տարեկանում պատկերացում չունեին, թե ինչպես կկամենային անցկացնել իրենց կյանքը: Ընդ որում, ինձ առավել հետաքրքիր թվացող՝ քառասնամյա իմ ծանոթներից ոմանք չգիտեն մինչ օրս: *** *** *** Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտների համար կարդացած խոսքից Թարգմ․ ռուսերենից՝ Անուշ Սարգսյանի Աղբյուրը՝ granish.org | |
|
| |
| Всего комментариев: 0 | |