10:43 Մի քանի ակնհայտ ճշմարտություններ | |
|
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մի քանի ակնհայտ ճշմարտություններ, որոնք, ըստ տեղի ունեցող բանավեճերի և մեկնաբանությունների, դեռ (կամ արդեն) չեն ընկալվում մեր հանրության կողմից. 1. Ցանկացած անձ, անկախ զբաղմունքից եւ տվյալ հարցում կոմպետենտությունից իրավունք ունի դատողություններ անել ցանկացած ոլորտի մասին, այդ թվում քաղաքականությունից; 2. Եթե լսարանին հետաքրքրում են այդ դատողությունները, ապա այդ լսարանը սպասարկող լրատվամիջոցը կարող է դրանք տարածել: Սահմանափակումների ենթարկվում է միայն օրենքով արգելված բովանդակությունը: Հակառակ մոտեցումը` գրաքննություն է; 3. Մասնավոր, համապատասխամ թեմայի հետ անմիջական առնչություն չունեցող անձի սուր, սուբյեկտիվ, կողմնակալ, նույնիսկ սադրիչ դատողությունները հասուն հասարակությունում չպետք է դառնան հալածանքների առիթ; 4. Մինչեւ 1988֊ը Հայաստանում հայերը ադրբեջանական մուղամ ավելի շատ էին լսում, քան դրանից հետո»։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |