21:00 Մի լուսանկարի պատմություն | |
|
Մեր տան հյուրասենյակը հաճախ էր բանավեճերի թատերաբեմ դառնում: Լուսանկարիչների քննարկումները ձգվում էին մինչև առավոտ՝ համեմվելով տարատեսակ պատմություններով ու հետաքրքիր դրվագներով: Հորս ընկերները, հայտնվելով «երկաթե վարագույրից» այն կողմ, ծանոթանում էին տարբեր լուսանկարիչների և արվեստագետների հետ, իսկ վերադարձից հետո հավաքվելով՝ պատմում իրենց տպավորությունների և զգացողությունների մասին: Այդպիսի ծանոթություններից մեկի ժամանակ էլ հորս ընկերը լսել էր հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի (իրական անունը՝ Հովսեփ Քարշյան) մասին, հատկապես այն պատմությունը, թե ինչպես է Երկրորդ Աշխարհամարտի սկզբին Քարշը ստեղծել Չերչիլի լուսանկարը: Հիշում եմ, թե ինչպես էի սենյակի մի անկյունում նստած՝ ամբողջ ուշադրությունս կենտրոնացրել՝ լսելու համար այդ հանճարեղ լուսանկարչի մասին: Շունչս պահել էի, նույնիսկ վախենում էի շարժվել, որպեսզի ոչ մի բառ բաց չթողնեմ: Հորս ընկերը, ով տարիների փորձառություն ուներ և պատմություն պատմելու հրաշալի շնորհ, միշտ դեպքերն ու իրադարձությունները պատմելու յուրօրինակ մոտեցում էր գտնում: Այդ անգամ ևս նա որոշեց ամեն ինչ սկզբից սկսել. Չերչիլը ելույթ ունեցավ կանադական խորհրդարանում: Նա գաղափար անգամ չուներ, որ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին հանձնարարված էր ելույթից հետո իրեն լուսանկարել: Ելույթից հետո հանդիպելով Քարշին՝ Չերչիլը զայրացավ, որ նախապես տեղեկացված չէր նկարահանման մասին: Նա վառեց սիգարն ու ասաց. Քարշը լուռ սկսեց հետևել Չերչիլին, ով մռայլ դեմքով գնաց իր սենյակ: Նրա դեմքի արտահայտությունը հրաշալիորեն համապատասխանում էր Քարշի պատկերացումներին, բայց Չերչիլի ատամների միջև խրված սիգարը անհամատեղելի էր նման հանդիսավոր և պաշտոնական առիթի հետ: Բոլոր լուսանկարներում Չերչիլը պատկերված էր սիգարով: Քարշը չէր ցանկանում շաբլոն դարձած լուսանկար ստանալ: Նա նախ Չերչիլի առջև մոխրաման դրեց՝ այդպիսով նրբորեն ակնարկելով այնտեղ թողնել սիգարը: Չերչիլը, բնականաբար, անտեսեց լուսանկարչի ակնարկը ու նույնիսկ փորձ չարեց սիգարը բերանից հանել: Քարշն, իր հերթին, համոզվելով, որ տեխնիկապես պատրաստ է ստանալ լուսանկարը, մոտեցավ վարչապետին ու ասաց. Մինչ Քարշը մոտենում էր լուսանկարչական սարքին՝ զգում էր վարչապետի խիստ հայացքը, և նրան թվում էր՝ Չերչիլը «կուլ կտա» իրեն: Հաջորդ վայրկյանին լուսանկարն արդեն արված էր: Հենց դա է պատճառը, որ լուսանկարում Չերչիլի դեմքն այդքան խոժոռ է ու ջղայն: Վայրկյաններ անց Չերչիլի դեմքին ժպիտ հայտնվեց ու թույլ տվեց, որ Քարշը մի անգամ էլ լուսանկարի իրեն: Սակայն ինքն էլ չհասկացավ, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life» թերթին: Հետագայում Չերչիլի հանրահայտ նկարը վերածվեց հուշային դրոշմանիշի, որտեղ նշված է. «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»: Սակայն ես իմ անկյունում դեռ երկար պատկերացնում էի լուսանկարելու տեսարանն ու մտորում հանճարեղ հայի մասին: Հետագայում լուսանկարիչների կենսագրությունները հավաքելիս ինձ զարմացրեց նրա աշխատելու անհագ ձգտումը և մեծ սերը լուսանկարչության հանդեպ. «Ես ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել: Ինձ թվում է, որ իմ աշխատանքն աշխարհի ամենագրավիչ աշխատանքն է»: Այս խոսքերը շատ անգամ են ոգևորել ինձ և օգնել, որ ավարտեմ սկսածս գործը և շարունակեմ առաջ գնալ: գեղանկարիչ Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |