17:00 Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի. Միցոտակիս | |
|
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստահաղորդման ժամանակ խոսել է դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի և Արևելյան Միջերկրականի հարցի մասին։ Միցոտակիսն անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների մասին, ասել է. «Մեզ հաջողվեց թուրք-հունական տարաձայնությունները վերածել Թուրքիա-ԵՄ վեճի։ Հոկտեմբերին կայացած ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային մի հնարավարություն տվեց, սակայն Թուրքիան այդ դրական օրակարգը չընդունեց»։ «Եթե Թուրքիայի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների որոշում չընդունի, ապա այլ հարցերում ձեր վետոյի իրավունքը կկիրառե՞ք»,- հարցին ի պատասխան` Հունաստանի ղեկավարը հայտնել է, որ եվրոպացիների մեծամասնությունը Աթենքի կողքին է և որ իրենց դաշնակիցները շատ են։ Միցոտակիսն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լարվածության շարունակ պահպանումը վնասում է այդ երկրի շահերին և հավելել, որ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ Նա անհրաժեշտություն է համարում Թուրքիայի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |