21:04
Մեթյու Փերին 20 տարի անպատասխան սիրահարված է

 50 -ամյա հայտնի ամերիկացի դերասան Մեթյու Փերին երբեք չի ամուսնացել` չնայած, որ բավականին հմայիչ ընկերուհիներ է ունեցել։

Մասնավորապես, դերասանը բավականին մտերիմ է եղել Նիվ  Քեմփբելի, Յասմին Բլիթի, Ռենե Զելվեգերի, Ջուլյա Ռոբերթսի հետ: US Weekly հրատարակությանը տված հարցազրույցում դերասանի ընկերը հայտնել է, թե ինչու այս կանանց հետ ունեցած հարաբերություններից և ոչ մեկը չի ավարտվել ամուսնությամբ:

Ըստ դերասանի ընկերոջ` Փերին արդեն ավելի քան 20 տարի անպատասխան սիրահարված է «Ընկերները» հայտնի ամերիկյան հեռուստասերիալից իր գործընկերուհի Քորթնի Քոքսին: Սակայն այս ամբողջ ընթացքում նրան չի հաջողվել գերել դերասանուհու սիրտը, քանի որ վերջինս նրան ընդունում է միայն որպես ընկերոջ:

Այս ընթացքում դերասանուհին հասցրել է ամուսնանալ, դուստր ունենալ, ամուսնալուծվել: Այժմ դերասանուհին հանդիպում է ռոքեր Ջոնի Մաքդեյդի հետ: Իսկ ինչ վերաբերում է Փերիին, նա փորձել է մոռանալ սիրելիին` այլ կանանց հետ սիրավեպեր սկսելով, սակայն դրանցից ոչ մեկն ամուսնությամբ չի ավարտվել:

Категория: Cinema | Просмотров: 3081 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մեթյու Փերի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0