12:50
Մեսրոպ Մեսրոպյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։   

«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: 

Просмотров: 214 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0