21:30 «Մերֆիի օրենքը» | |
|
«Մերֆիի օրենք» արտահայտության մասին թերևս շատերն են լսել, բայց հարկ է խոստովանել, որ քչերը գիտեն, թե իրականում ինչ է այն իրենից ներկայացնում: «Մերֆիի օրենքը»՝ փիսլիսոփայական դիտարկումներ են, որոնք ձևավորվում են հետևյալ սկզբունքով` եթե կա հավանականություն, որ ինչ որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք, որ այն անպայման տեղի կունենա: Էդվարդ Մերֆին 1949 թվականից է սկսել ներկայացնել հավանականության տեսության վրա հիմնված իր դիտարկումները: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում իրականացված ինքնաթիռների վթարների պատճառների հետազոտման ժամանակ էլ տարածում են գտել և լրատվամիջոցների կողմից շրջանառվել ինժեներ Մերֆիի դիտարկումները: Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենակարևորները: 1. Ձեռք բերեք ընկերներ, քանի դեռ նրանք Ձեզ պետք չեն: 2. Խիղճը հակադարձ համեմատական է իշխանությանը: 3. Մարդ կարող է անվերջ նայել երեք բանի. թե ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը և ինչպես է աշխատում մեկ ուրիշը: 4. Մարդուն բնորոշ է սխալվելը, ինչպես նաև իր մեղքը ուրիշի վրա բարդելը: 5. Որքան ցածր է Ձեր պաշտոնը, այնքան ավելի նկատելի է աշխատավայրում Ձեր բացակայությունը: 6. Ղեկավարը միշտ չէ, որ ճիշտ է, բայց նա միշտ ղեկավար է: 8. Ուղեղը հիանալի օրգան է: Այն սկսում է աշխատել այն պահից, երբ Դուք արթանանում եք և անջատվում է, երբ մտնում եք ուսումնական հաստատություն: 9. Թանգարանում ամենահետաքրքիր ցուցանմուշը երբեք անվանատախտակ չի ունենում: 10. Լուրջ դեմքը դեռ խելամտության նշան չի: 11. Մեխ խփելիս մատը երբեք չեք վնասի, եթե մուրճը բռնեք երկու ձեռքով: 12. Հայտնի է պատճառը, թե ինչու են համակարգիչներն ավելի արդյունավետ աշխատանք կատարում, քան մարդիկ: Նրանք ստիպված չեն լինում աշխատանքից կտրվել՝ անիմաստ հեռախոսազանգերին պատասխանելու համար: 13. Եթե դա հիմարություն է, բայց աշխատող է, ուրեմն բնավ էլ հիմարություն չի: 14. Հենց ձեռնամուխ եք լինում որևէ աշխատանքի, անպայման գտնվում է մեկ ուրիշը, որը պետք է ավելի վաղ արվի: 15. Անգամ այն դեպքում, երբ բացատրությունն այնքան պարզ է, որ այն հնարավոր չէ սխալ հասկանալ, անպայման կգտնվի մեկը, որը Ձեզ անպայման սխալ կհասկանա: 16. Մի՛ փորձեք լինել ամենահարուստ մարդը գերեզմանոցում: 17. Ինչքան շատ բան գիտես, այնքան … ավելորդ բան գիտես: 18. Ապագան այնպիսի տեղ է, որտեղ միշտ հարմար է տեղավորել մեր երազանքները: 19. Ինչքան քիչ լինեն սեփական կարծիք ունեցողները, այնքան մեծ կլինի համակարծությունը: 20. Հոգեբույժները գտնում են, որ Երկրագնդի վրա հոգեկան խանգարվածություն ունի յուրաքանչյուր չորրորդը: Ուշադիր նայեք Ձեր երեք ընկերներին: Եթե նրանք առողջ են, ուրեմն տառապողը Դուք եք: 21. Փորձը հիանալի բան է: Այն թույլ է տալիս ճանաչել Ձեր այն սխալը, որ կրկին եք գործելու: 22. Գետնից ընկնել չի կարելի: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |