12:35
Մենք պարտադրված ենք վճռականորեն գնալ առաջ․ Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Երբ 1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից «Ալազան»  տիպի հրտիռահրետանային կայանքից առաջին անգամ արկակոծվեց Ստեփանակերտը և այդուհետ, ոչ միայն բերդաքաղաքից, այլև ռազմահենակետերի վերածված ադրբեջանաբնակ գյուղերից պարբերաբար սկսեցին հրետակոծության տակ առնել մայրաքաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը, սկզբնական շրջանում շատ քչերն էին հավատում, որ արցախահայությունը կդիմանա այդ մեծ արհավիրքին: 

Բայց շնորհիվ մեր ժողովրդի դրսևորած ոգեղեն ու կամային բարձր որակների մենք ոչ միայն դիմացանք, այլև կարողացանք կերտել Քարին տակի հերոսամարտ, Շուշիի փառավոր հաղթանակ և, ճեղքելով շրջափակման օղակը՝ հասնել նշանակալի հաջողությունների:

Այսօր հակառակորդը փորձում է կրկին մեզ վերադարձնել հեռավոր 91-ի և 92-ի դաժան իրականություն:

Սակայն իրադարձությունների ընթացքը որքան էլ մեզ համար այս պահին անբարենպաստ, բայցևայնպես, մենք պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ և վճռականորեն գնալ առաջ:

Սա է փրկության միակ ճանապարհը և մենք ստիպված ենք նորից հաղթահարել այն ու հասնել մեր վերջնական հաղթանակին: Իսկ դա, անկասկած, հնարավոր է»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 211 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սենոր Հասրաթյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0