16:50
Մելինե Դալուզյանը հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է ՀՀ  ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին Ամստերդամում դանակահարելու փաստին և հայտնել, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորված Մելինե Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչև հիմա:

«Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ.Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։

Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նրա կենսական օրգանները խոցված չեն, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Просмотров: 414 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0