13:04
Մեկնարկում է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը

Եվրոպական ճարտարապետության ապագան եւ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շուրջ ստեղծված իրադրությունը կդառնան փետրվարի 15-ին Մյունխենում բացվող անվտանգության միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեմաները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 55-րդ համաժողովը կընդունի ռեկորդային թվով մասնակիցների։ Համաժողովին կմասնակցեն շուրջ 600 քաղաքական գործիչներ, գործարար ու գիտական շրջանակներիի, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովը Երևանի ժամանակով ժամը 17:00-ին կբացեն Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գեվին Ուիլյամսոնը:

Երեք օրվա ընթացքում համաժողովի մասնակիցները կքննարկեն մի ամբողջ շարք թեմաներ, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում եվրոպական քաղաքականության ապագան, Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, Ուկրաինայի ճգնաժամը, Մերձավոր Արևելքի ու Վենեսուելայի հակամարտությունները, Չինաստանի դերը աշխարհում և բազմաթիվ այլ հարցեր:

Խորհրդաժողովի գլխավոր օրակարգում այս տարի մտցվել Է նաև «Կլիման և անվտանգությունը» թեման:

Խորհրդաժողովին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 35-ից ավելի ղեկավարներ, արտաքին գործերի շուրջ 50 և պաշտպանության 30 նախարար։

Просмотров: 518 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0