12:34
Մեկնարկել է ՀՅԴ Ընդհանուր Ժողովը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը: Այն կընթանա մինչև հունվարի 24-ը:
Ընդհանուր ժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։
Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։
Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:
 

Просмотров: 606 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ՀՅԴ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0