16:25
Մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։

Սպասվում է, որ նիստի ընթացքում դատավորները կքննարկեն վարչապետի կոչով մայիսի 20–ին դատարանների մուտքերն եւ ելքերն արգելափակելու գործողությունները:
Просмотров: 469 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0