12:58 Մեկ օրում ավելի քան 50 փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից | |
|
Անցած օրվա ընթացքում ավելի քան 50 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այդ մասին վկայում Է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 52 փախստական (նռդ թվում՝ 15 կին, 27 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասվում Է տեղեկագրում: Ի հավելումն նշվում Է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 2,2 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 41 պայթյունավտանգ առարկաներ: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են զինյալներից զտումները: Ներկայում առաջին պլանում քաղաքական կարգավորումն Է, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |