21:32 «Մեկ անգամ … Հոլիվուդում» ֆիլմը՝ 2019-ի բացարձակ առաջատար | |
|
«Սինեմա» հեռուստաալիքը թարմացրել է «Հաղթողների բացարձակ վարկանիշը», որում ընդգրկվել են 2019-ին թողարկված ֆիլմերը՝ ընտրված կինոյի մասին ընդհանուր 750 միլիոն մարդու շրջանում տարածվածություն ունեցող 17 հայտնի ռեսուրսների հիման վրա: kulturomania.ru-ի հաղորդմամբ, վարկանիշը կազմելիս մի քանի գործոն է հաշվի առնվել՝ հանդիսատեսի գնահատական, վարձույթում հավաքած հասույթ, կինոքննադատաների կարծիք և թվային խանութներում վաճառք: Նաև հաշվի են առվել կինոոլորտում հեղինակավոր աղբյուրները՝ The Hollywood Reporter, The New York Times, Rolling Stone, Time, Empire, Esquire, Vanity Fair, Variety, Imdb.com, Rotten Tomatoes, Metacritic.com, iTunes, Google Play, «Фильм Про» և «Кинопоиск»: Լավագույն ֆիլմ է ընտրվել Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ … Հոլիվուդում»-ը Լեոնարդո Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի մասնակցությամբ, երկրորդ տեղում է Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», երրորդ՝ կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |