15:46
Մեղրիի զորամասի պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ

Ներկայացվում է, որ Մեղրիի զորամասերից մեկում եղած խնդիրն առաջացել է սպայի մեղքով, բայց իրականում այդպես չի եղել: Tert.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:

«Միջադեպի հետ կապված ամեն ինչ չեմ կարող ասել. կատարվում է քննություն: Բայց հարցը հետևյալն է. մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում:

Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց մասով որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Просмотров: 374 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: կարգապահական զորամաս | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0