20:00 Մազերի փախպատվաստում. doctors.am | |
|
Շատ տղամարդկանց և կանանց համար ճաղատությունը լուրջ բարդույթների պատճառ է դառնում, բայց այսօր, բարեբախտաբար, դրան լուծում կա և այդ լուծումներից մեկը մազերի փոխպատվաստումն է: Մազերի փոխպատվաստման մասին doctors.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ Արտյոմ Իկիլիկյան հետ: -Ի՞նչ է մազերի փախպատվաստումը: -Մազերի փոխպատվաստումը կամ (տրանսպլանտացիան) համարվում է վիրաբուժական ճանապարհով գլխի մազերը վերականգնելու միակ արդյունավետ միջոցը: Այն իրականացնելու համար առաջին հերթին անց է կացվում ախտորոշիչ հետազոտություն, պարզելու մազաթափության պատճառը և տեսակը: -Իսկ սովորաբար ի՞նչն է մազաթզափության ամենատարածված խատճառը: -Առհասարակ, ամենատարածված տեսակը, որը հանդիպում է 95% դեպքերում տղամարդկանց և կանանց 25% մոտ, դա անդրոգեն տիպի մազաթափությանն է, որի ախտաբանական մեխանիզմի հիմքում ընկած է ժառանգական նախատրամադրվածությունը: Այս հատկանիշը փոխանցվում է ժառանգական ճանապարհով և ի հայտ է գալիս դեռահասունացման տարիքից հետո: Այդ շրջանում արական սեռի մոտ տեղի է ունենում ներզատիչ գեղձերի կողմից տեստաստերոն հորմոնի ակտիվ արտադրություն և ( alpha 5-ռեդուկտազա)ֆերմենտի ներգործության արդյունքում, այդ հորմոնը վերածվում է դեհիդրոտեստաստերոն հորմոնի, այլ կերպ ասած անվանուվում է անդրոգեն հորմոն: Նույնը կարող է լինել կանանց մոտ, սակայն մազաթափությունը շատ դեպքերում կարող է ի հատ գալ ավելի ուշ տարիքում,մենապաուզաից հետո կամ հորմոնալ այլ պատճառների խանգարումների հետևանքով: Անդրոգեն հորմոնը` թիրախ է հանդիսանում գլխի ճակատային, գագաթային մազարմատների համար և նրա մշտական ազդեցության հետևանքով, մազերը աստիճանաբար սկսում են թափվել և նոսրանալ,ի վերջո հանգեցնում է ճաղատության, մինչ դեռ ծոծրակի և քունքերի հատվածներում եղած մազերը մնում են անփոփոխ և չեն թափվում, քանի որ հորմոնի նկատմամբ այդ մազերի արմատները ընկալիչներից զուրկ են,հետևաբար չեն ենթարկվում վնասակար ազդեցությանը: -Իսկ ինչպե՞ս է իրականացվում մազերի փոխպատվաստումը: -Վերոննշյալ մազաթափության կլինիկական պատկերը բնորոշվում է ճակատային և գագաթային մազածածկույթի բացակայությամբ կամ նոսրությամբ, միարժամանակ ծոծրակային և քունքային գոտիներում մազային խտությունը լինում է պահպանված: Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |