10:15
Մայրության, գեղեցկության և սիրո տոն

Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Այս տոնը եզրափակում է Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

«Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Սբ. Կույսին տրված երջանիկ լուրն է`   Աստվածորդու մարդեղացման և փրկության ուղու բացման ավետումը: Շատ երկրներում այս տոնը հիմնականում առնչվում է կրոնին և վերափոխվել է Սբ. Մարիամին, իսկ մահմեդական երկրներում` Մուհամեդի աղջկա ծննդյան օրվան նվիրված տոնի:
Հայաստանում  ապրիլի 7-ին նշանակվել է հայոց եկեղեցու անշարժ տոներից մեկը` Ավետման տոնի օրը: Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Գաբրիել հրեշտակապետն ավետում է կույս Մարիամին, որ նա որդի է ունենալու:

Категория: Օրացույց | Просмотров: 1396 | Добавил: armenlur | Теги: ապրիլի 7 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0